Նորություններ
ՎԱՐԴԱՆԱՆՔ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ Լ. ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ
 Նոյեմբերի 22-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ Արցախյան շարժման հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարանում տեղի ունեցավ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական պարբերաթերթի 20-րդ համարի շնորհանդեսը: Նշենք, որ պարբերաթերթը շուրջ մեկ ու կես տարի է ինչ տպագրվում է Մայր բուհում, որի նպատակի մասին խոսեց թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Վարդանյանը: Նրա խոսքով՝ «Վարդանանք» ռազմահայրենասիրական պարբերաթերթի նպատակն է ներկայացնել ինչպես «Վարդանանք» ակումբի գործունեությունը, այնպես էլ համալսարանական ազատամարտիկների, մերօրյա հերոսների անցած ուղին, մարտական սխրանքներն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին՝ նպաստելով բանակ-հասարակություն կապի էլ ավելի ամրապնդմանը:...
23/11/2016 - 13:58
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ՝ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. հոտկեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերի, վավերագրերի, իրավական և պատմական  մի շարք խնդրիների քննարկման, ցեղասպանությունների հետևանքների վերացման, հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնումն էր:...
20/10/2015 - 10:58
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ
 ԵՊՀ Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին` Զորավար Անդրանիկի ծննդյան 150-րդ տարելիցի նախօրեին, տեղի ունեցավ «Հայոց Զորավարի հավերժական կյանքն ու գործունեությունը» թեմայով գիտական նստաշրջան:  Գիտաժողովին ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:...
25/02/2015 - 11:29
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
2015 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց ցեղասպանության Նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:...
02/02/2015 - 12:08
ՔՐԴԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՏԵՍԱԲԱՆ ԻՍՄԱՅԻԼ ԲԵՇԻԿՉԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրք և քուրդ հասարակակական գործիչների, մտավորականների պատվիրակությունը  Հայաստան այցելության շրջանակներում եղել է Մայր բուհում: Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիի գործունեությանը:  Նշենք, որ Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին:...
30/10/2014 - 16:21
«ՅԱՒԵՐԺԻ ՃԱՄԲՈՒ ԿԵՐՏԻՉՆԵՐԷՆ»
 2014 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ լիբանանահայ հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան Եղիկ Ջերեջյանի «Յաւերժի Ճամբու Կերտիչներէն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին գրողներ, պատմաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ և կառավարության այլ անդամներ:  Ներկաներին շնորհավորեց և հեղինակին  իր աձանձնահատուկ երախտիքի, շնորհավորանքի  խոսքը հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով գիրքը իրոք հավերժի ճամփա է, պայքարի ճամփա:...
18/09/2014 - 15:37
«ՍԵՎ ԱՅԳԻ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋԵՎ»
2014 թվականի սեպտեմբերի 8-ին «Հաշտեցման ռեսուրսներ» բրիտանական կազմակերպության (Conciliation Resources) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Ղարաբաղյան հակամարտություն. փակուղի, թե նոր հնարավորություններ»...
09/09/2014 - 17:47
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am